Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Լքված օրերի թևերի վրա

Լքված օրերի թևերի վրա
19.10.2024 | 07:44

Լքված օրերի թևերի վրա

հանդերձանքներ է կարում աշունը,

և կարկատանի ձևերը նրա

տերևներից են, որ դեռ խշշում են:

Գույներով ուրիշ, տխրությամբ տարբեր

օրերը հերթով հոսում են անդարձ,

իսկ ճանապարհը լույսից էլ հարթ է,

և հանգրվանը՝ ջրերում սառած:

Լքված ջրերի պարզության վրա

աստղաթափեր է գծում աշունը,

ներկապնակի ձևերը նրա

կապույտ ու դեղին երկնի մուժում են:

Խաղերով ուրիշ, երգերով տկար

թռչուններն ամպոտ սահում են հարավ,

և հեռացումի արցունքը նրանց

երկնափեշերի լույսերը տարան:

Ե՛վ գունազարդ է, և՛ սառնամանիք,

և պաղ արյուն է հոսում ջրերում,

ու երկնից, ինչպես կոտրած խաղալիք

աստղ ու լուսին են հերթով փշրվում:

Անկենդան ջրեր և զարմանալի

նույնքան անկենդան երկինք ու աստղեր,

Ավետյաց դռան հույսի բանալին

սառած ջրերում խորտակված լաստ է:

Լքված օրերի թևերի վրա

հանդերձանքներ է կարում աշունը,

ու ջրում սառած գույները նրա

հեռացող Երկրի թանձր մուժում են:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 3353

Մեկնաբանություններ